Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։
Կառույցից հայտնել են, որ Երևանի տարբեր հատվածներից ժամը 11։00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 24 քաղաքացի, տեղեկացնում է Aysor.am-ը։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, որը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Մայիսի 4-ի վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։ Բեռնատարներով և բետոնախառնիչ մեքեննաներով փակել էին Կիևյան և Հաղթանակի կամուրջները։






