AM
4 Մայիս 2022 - 11:09 AMT

Կոտայքի բնակիչները փակել են Երևան–Սևան մայրուղին․ Երթով Երևան են գալիս

Կոտայքի մարզի բնակիչները փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Քաղաքացիները Չայնիի ոլորանների հատվածում ակցիա են իրականացրել Արցախի և Հայաստանի դրոշներով, վանկարկել «Առանց թուրքի Հայաստան», տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ոստիկանության ներկայացուցիչը զգուշացրել է` ակցիայի մասնակիցների գործողությունն իրավաչափ չէ, քանի որ նրանք խոչընդոտում են մյուսների իրավունքները, իսկ իրենք հարկադրանք կիրառելու իրավունք ունեն, այն է` քաղաքացուն Ա կետից տեղափոխել Բ կետ։

Մի քանի րոպե անց քաշքշուկ է սկսվել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։

Իրավապահները փորձել են բերման ենթարկել քաղաքացիներին։ Ավելի ուշ ցուցարարները համաձայնել են բացել ճանապարհը։ Այժմ նրանք երթով շարժվում են Երևան։

Մայիսի 2-ից Երևանի տարբեր հատվածներում և մարզերում ընդդիմությունը, քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականցնում, փողոցներ փակում։ Ոստիկանները բերման է ենթարկում մասնակիցներին։