AM
4 Մայիս 2022 - 11:11 AMT

Միրզոյանն ու NDI-ի նախագահը անդրադարձել են ՀՀ-ում ծրագրերին

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միտչելի հետ։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են կանանց և երիտասարդների քաղաքական մասնակցության բարձրացմանը և քաղաքական կուսակցությունների ինստիտուցիոնալ զարգացմանը։

Զրուցակիցները բարձր են գնահատել 1994 թվականից ի վեր հաստատված գործակցության շրջանակում իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը։

Միրզոյանը կարևորել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի գրասենյակի վերաբացումը Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո։ Նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը։

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի (մայիսի 2-3) կապակցությամբ կողմերը հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ: