AM
4 Մայիս 2022 - 14:20 AMT

Առաջարկ. Վճարովի կայանատեղիի գծանշումները կապույտով նշել

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիների կարմիր գծանշումները փոխարինել կապույտով։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։

Հիմնավորման մեջ ասվում է, որ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որ կարմիր գույնի գետնանշումը բավարար տեսանելի և ընկալելի չէ աչքի համար, հատկապես գիշերային ժամերին։

Նաև թյուրիմացություններ են առաջանում վճարովի ավտոկայանատեղերի և քաղաքի տարածքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի տարբերակման առումով, քանի որ գործող ենթաօրենսդրական ակտերի պահանջներով նախատեսված է միևնույն՝ կարմիր գույնի գետնանշում:

Նախագիծը պետք է ստանա կառավարության հավանությունը։