Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են եղել ոչ միայն Երևանում, այլև մի շարք մարզերում: Քաղաքացիները, չնայած անձրևին, մեքենաներով փակել են Սևան-Երևան, Աշտարակ-Երևան, Մարտունի- Գավառ և այլ մայրուղիներ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդի, 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովը, ինքնակազմակերպվել և անհնազանդության ակցիա են իրականացրել Երևանի Մյասնիկյանի պողոտայում՝ փակելով ճանապարհը, գրում է Panorama.am-ը։
Բերման են ենթարկվել մի խումբ մասնակիցներ, այդ թվում՝ Խաչատուրովը։
Մայիսի 2-ից Հայաստանում սկսվել է անհնազանդության գործողություններ, բողոքի ակցիաներ։






