AM
5 Մայիս 2022 - 13:59 AMT

Լուսաղբյուրում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կկառուցվի

Լոռու մարզի Սպիտակ համայնքի Լուսաղբյուր գյուղում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կկառուցվի: Գործադիրն ընդունել է համայնքին հողամաս նվիրաբերելու մասին որոշումy:

Ըստ հիմնավորման՝ Լուսաղբյուր գյուղում պետբյուջեի միջոցների հաշվին նախատեսվում է կառուցել 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ, որի համար հատկացված է համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս: Հատկացված հողամասի չափը բավարար չէ մանկապարտեզի կառուցման, հետագայում դրա պահպանման և սպասարկման համար: Անհրաժեշտություն է առաջացել պահանջվող հողամասի պակասը լրացնել կառուցվող մանկապարտեզին կից գործող Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի տարածքից:

Մանկապարտեզի կառուցումն ու շահագործումը կնպաստի գյուղում նախադպրոցական կրթության կազմակերպմանը:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է նաև Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող գույքը հետ վերցնել ՀՀ պաշտպանության նախարարությունից և ամրացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն ստեղծելու նպատակով: