AM
2 July 2002 - 17:51 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Բնապահպանության կոմիտեի նիստի ընթացքում Հայաստանը ստորագրել է համաձայնագիր` զանգվածային ոչնչացման զենքի չտարածման եւ չօգտագործման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Գագիկ Մանուկյանը: Նրա խոսքերով` ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում առիթը բաց չթողեց կրկին մեղադրել Հայաստանին զանգվածային ոչնչացման զենքի արտադրության եւ տարանցման մեջ: Ի պատասխան իրենց ադրբեջանական գործընկերների մեղադրանքներին` հայ խորհրդարանականները հրավիրել են ԵԽԽՎ Բնապահպանության կոմիտեի անդամներին այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ իրավիճակին եւ համոզվել ադրբեջանական պատգամավորների մեղադրանքների անհիմնության մեջ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: