Ավարտվել է դարցի 2-րդ առաջնությունը, որն անցնում էր «Սպորտ հանուն հավասար հնարավորությունների» կարգախոսի ներքո: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված առաջնությունը վնիրված էր Մայրության եւ գեղեցկության տոնին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանը, առաջնության նպատակն է` հասարակական գիտակցությանը հասցնել այն պարզ միտքը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես հանդիսանում են հասարակության հավասար իրավունքներով անդամներն են եւ հավասար հնարավորությունների կարիք ունեն:
«Բացի 2 առաջնություններից մենք երեք անգամ կազմակերպել ենք ֆուտզալի եւ մեկ անգամ` սեղանի թենիսի առաջնություններ: Բայց, ի տարբերություն ֆուտզալի, որտեղ հիմնականում մասնակցում էին առանց հաշմանդամության մարդիկ, սեղանի թենիսին եւ դարցին մասնակցության իրավունք ստացան նաեւ հաշմանդամությամբ մարդիկ: Վերջին 3 տարիների ընթացքում սպորտային միջոցառումների արդյունքը հատկապես նկատելի է ինչպես հասարակության վերաբերմունքի տեսակետից, այնպես էլ աշխատանքի տեղավորման հարցում: Այդ հարցում, ի դեպ, արժանիքների առյուծի բաժինը պատկանում է ԶԼՄ-ին, որոնք մշտապես լուսաբանում են մեր առաջնությունները: Գաղափար կա ապագայում կազմակերպելու այնպիսի սպորտաձեւերի առաջնություններ, ինչպիսիք են հրաձգությունն ու բոուլինգը»,- նշել է Թադեւոսյանը:
Սուսաննա Թադեւոսյանի խոսքով, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը 1993թ. ի վեր ագիտացիոն քաղաքականություն է վարում, որը տանում է հաշմանդամությամբ մարդկանց կենսապայմանների բարելավմանը:
«Մեր կազմակերպությունն այն չքերից է Հայաստանում, որը ոչ միայն իրագործում է ծրագրերը, այլեւ իր գործունեությամբ փոխում է հաշմանդամությամբ մարդկանվ հանդեպ պետական քաղաքականությունը: Մասնավորապես, բարեփոխումներ են տեղի ունեցել կրթության ոլորտում. ներմուծվել է ինկլյուզիվ կրթությունը: Իսկ հաշմանդամությամբ մարդկանց վերաբերյալ օրենքներն այսօր շոշափում են ոչ միայն առողջապահությունը, այլեւ զբաղվածության հարցի, իր կենսակերպի ընտրության ինքնուրույն որոշման համար հնարավորությունների ստեղծմանը»,- ամփոփել է Թադեւոսյանը:
Դարցի երկրորդ առաջնությանը, որը, ինչպես եւ առաջինը, տեղի էր ունենում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, մասնակցել է ավելի քան 60 մարդ, այդ թվում` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են հաշմանդամությամբ մարդկանց հարցերով եւ ԶԼՄ:
Տղամարդկանց առաջնությանը բոլորից ճշգրիտ էր «No Problem» զվարճանքի կենտրոնի աշխատող Անդրանիկ Ղարիբյանը, երկրորդ մրցանակը ստացավ սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, երրորդ տեղը զբաղեցրեց «Հայկական էլեկտրոկայան» ՓԲԸ ներկայացուցիչ Բագրատ Աբազյանը:
Կանանց առաջնությանը հաղթեց N 20 ինկլյուզիվ դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Սպորտային խաչմերուկ» ռադիոհաղորդման լրագրող Գոհար Նալբանդյանը, եւ երրորդ տեղին արժանացավ N 180 ինկլյուզիվ դպրոցի աշակերտուհի 13-ամյա Մերի Ղազարյանը: