Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար», ասվում է որոշման մեջ:
Մինչև 2021թ. դեկտեմբեր Արկադի Փելեշյանը եղել է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալը:






