Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել անհնազանդության ակցիաների91մասնակից, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ տարբեր ուղղություններով ավտոերթեր և իրազեկման ակցիաներ կազմակերպելով։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։






