Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերն արդեն գտնվում են ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։
«Ավելի ուշ հանդես կգանք առավել մանրամասն տեղեկատվությամբ», – ասվում է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ։
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի, այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, «Հայրենիք» կուսակցության անդամներ:






