AM
6 April 2009 - 17:49 AMT

Երեւանում տեղի է ունեցել Սպորտային պարերի 12-րդ հանրապետական առաջնությունը

Երեւանում տեղի է ունեցել Սպորտային պարերի 12-րդ հանրապետական առաջնությունը: Այս տարի մեծերի տարիքային խմբում լատինամերիկյան պարերի ոճում հաղթողներ դարձան Միխաիլ Մոլչանովն ու Լիլիթ Բաղդասարյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Ալբերտ Հակոբյան-Քսենիա Յուզովա, Դավիթ Սարգսյան-Դիանա Տվերդոխլեբովա զույգերը:

Եվրոպական պարերի ոճում մեծահասակների տարիքային խմբում հաղթողներ դարձան Հրանտ Մելիքյանն ու Մարիաննա Մուսինյանը: Նույն խմբում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին Եսայի Սիմիկյանն ու Օլգա Սարգսյանը, Հովսեփ Արզումանյանն ու Մարգարիտա Թովմասյանը:

Առաջին տեղերը զբաղեցրած մրցանակակիրները հնարավորություն ստացան շարունակել իրենց մրցութային գործունեությունն արդեն միջազգային մրցաշարերում:

Սպորտային պարերի 12-րդ հանրապետական առաջնությանը մասնակցել են 8 պրոֆեսիոնալ պարային զույգեր: Առաջնությունը կազմակերպել էր Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան, որը հիմնվել է 1996 թվականին, սակայն սպորտային պարերի դպրոցը Հայաստանում գործում է 1970 թվականներից: