Հուլիսի 3-ին երկօրյա այցով Երեւան կժամանի Համաշխարհային բանկի ղեկավար տնօրեն Շենգման Ժանգը: Ինչպես տեղեկացրել է Հայաստանում ՀԲ-ի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը, այցի ընթացքում Շ. Ժանգը կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ, նախատեսվում է նաեւ մի շարք քննարկումներ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հետ: «ՀԲ ղեկավար տնօրենի այցը Հայաստան վկայում է Հայաստանի հանդեպ Համաշխարհային բանկի մեծ վստահության մասին»,- հայտարարել է Սաադաթը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: