AM
25 Մայիս 2022 - 11:07 AMT

Փլուզում` Երևանի Գոգոլի փողոցում. Մայթեզրը սահել է դեպի շինհրապարակի փոսը

Մայիսի 25-ի վաղ առավոտյան փլուզում է տեղի ունեցել Երևանի Գոգոլի փողոցում։

Ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի մոտակայքում մայթեզրը (մոտ 1․5 մ) սահել է դեպի շինհրապարակի փոսը․ ճանապարհը երթևեկելի է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ նշված հասցեի մոտակա շինհրապարակում փորվել է փոսորակ․ հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել մասնակի փլուզում։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Մայիսի 20-ին փլուզում էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի խճուղում, որի հետևանքները դեռևս չեն վերացվել։ Ճանապարհը երկկողմանի փակ է։ Մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։