AM
26 Մայիս 2022 - 12:33 AMT

Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած շարքային Մարտիրոսովը

Մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Դա տեղի է ունեցել մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Փոխանցումը կատարվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ։