Մայիսի 19-25-ը Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մայիսի 24-ին և 25-ին, Շենգավիթում՝ մայիսի 19-ին և 23-ին, տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ մայիսի 20-ին և 24-ին, Արաբկիրում՝ մայիսի 23-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթ վարչական շրջանում մայիսի 24-ին։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում մայիսի 15-ին, 19-21-ը, Հրազդանում՝ մայիսի 21-ին, Վանաձորում՝ մայիսի 19-ին և 22-ին, Ալավերդիում՝ մայիսի 22-ին։






