AM
27 Մայիս 2022 - 10:07 AMT

Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ Չարենցավանի հատվածում:

Ցուցարարները վանկարկում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։ Ակցիայի ժամանակ իրավիճակը լարվել է, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ոստիկանները հեռացրել են մայրուղին փակած քաղաքացիներին:

Մայիսի 26-ին հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 27-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները նաև մարզերում, իսկ հանրահավաք չի լինի։ Մեծ հանրահավաք են նախատեսում մայիսի 28-ին։