AM
27 Մայիս 2022 - 15:00 AMT

Թաթոյանը կդասավանդի Ամերիկյան համալսարանում

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հուլիսից լրիվ դրույքով կաշխատի Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։

Նա դասավանդում էր Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս 2011 թվականից, ասվում է համալսարանի կայքում։

Թաթոյանը կաշխատի Ամերիկյան համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։

2016-2022 թթ․ զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2005թ.-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: