Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը զենք, զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Զենքի որոնման հիմքով տեղի ունեցավ քաղաքական հերթական ռեպրեսիան, քանի որ իշխանության համար Սևակ Խաչատրյանի միակ զենքը նրա քաղաքական հայացքներն են»,- գրել է նա:
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու 2021թ դեկտեմբերի 5-ի ընտրություններում Խաչատրյանը գլխավորել է «Էջմիածին» դաշինքը, որը միավորել էր ՀՅԴ և «Համերաշխություն» կուսակցությունները։