AM
30 May 2022 - 07:03 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ բուսթերով պատվաստվել է 54,415 քաղաքացի

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Երրորդ՝ բուսթեր դեղաչափով պատվաստվել է 54,415 քաղաքացի։

Մայիսի 29-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2,199,416 պատվաստում։

Առաջին դեղաչափով պատվաստվել է 1,134, 399 քաղաքացի, երկրորդ դեղաչափով՝ 1, 006,554 քաղաքացի։