Հայաստանի կառավարությունը եւ Համաշխարհային բանկը ստորագրել են համաձայնագիր` «Բնական պաշարների կառավարման եւ աղքատության մակարդակի կրճատման» վարկային ծրագրի իրականացման մասին: Ծրագիրը գնահատվում է 16 մլն դոլար: Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով` վարկի միջոցները կուղղվեն ջրային պաշարների կառավարմանը, անտառային զանգվածների վերականգնմանը, բնապահպանման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրագործմանը եւ արգելանոցների կառավարմանը: Վարկը տրամադրված է 40 տարով:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: