AM
31 Մայիս 2022 - 06:17 AMT

ՊՆ-ն հերքում է․ Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանցիների հերթական ապատեղեկատվությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: