44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց: Նրանք ցանկանում են հանդիպել ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ։
Ծնողներից մեկը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին, որ նա հրաժարվի գործի դատաքննությունն իրականացնելուց, սակայն դատավորը մերժել է այդ միջնորդությունը, հայտնում է «ԳԱԼԱ»-ն։
«Այսօր լրանում է ժամկետը: Այսօր եկել ենք մամաներով, որ պարոն Քյարամյանը իջնի և բավարարի մեր միջնորդությունը: Մենք պայքարելու ենք մինչեւ հասնենք դրական պատասխանի»,-ասել է նա:
Մեկ այլ ծնող էլ նշել է, որ ակնհայտ է՝ բոլոր ատյաններ էլ ծառայում են օրվա իշխանություններին. «Զարմանալի չէ, որ տևական ժամանակ է՝ ծնողներին, այրիներին տանում են էս ատյանից էն ատյան, ու իրենց գործով զբաղվելու փոխարեն փորփրում են ծնողների անցյալը, իրենց կեղտոտ լրատվականներով փորձում են մրոտել: Մեզ չեն կարող լռեցնել»:
2021 թվականի հունիսին ԱԺ «Հայստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։
Զոհված զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդի կագավիճակ են ստացել։ Նրանք քրեական գործով հարցաքննվելուց հետո տեղեկացել էին, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց միջնորդությունը զինվորական դատախազությունը մերժել է, իսկ որպես մեղադրյալ ներգրավելու եւ հարցաքննության հրավիրելու միջնորդությունների լուծումը՝ հետաձգել։






