AM
2 Հունիս 2022 - 07:40 AMT

Ստեփանավանում կամուրջ է փլուզվել

Հունիսի 1-ին` ժամը 16։39-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավանում կամուրջ է փլուզվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավանից դեպի հանգստյան գոտիներ տանող ճանապարհին՝ «Գոմերաձոր» կոչվող տարածքում, մետաղական կամուրջը (մոտ 10 մ) փլուզվել է, ինչից ZIL մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․) շրջվել և ընկել է Ձորագետ գետը․ տուժածներ չկան: Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Կամրջի փլուզման հետևանքով VAZ-2121 մակնիշի ավտոմեքենան ճանապարհը փորձել է շրջանցել և արգելափակվել է գետում։ Փրկարարները գետից դուրս են բերել VAZ-2121 մեքենան։