AM
2 Հունիս 2022 - 09:30 AMT

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովությանը ևս 400 մլն դրամ կուղղվի. Դիմողները շատ են

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերին լրացուցիչ 400 մլն դրամ կհատկացվի։ Գործադիրը որոշում է կայացրել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ լրացուցիչ գումարը նախատեսված է 560 շահառուի համար, քանի որ դիմող շահառուների թիվը սպասվածից մեծ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծրագրին, ասել է, որ դա լավ լուր է, քանի որ մինչ օրս նախատեսված գումարները բավարարում էին, իսկ եթե հավելյալ գումարի կարիք է առաջացել, նշանակում է՝ ծրագիրը սկսել է գործել։

Ծրագիրն ընդունվել է 2020-ին: Հիփոթեք վճարող ընտանիքում 1-ին և 2-րդ երեխայի ծնվելու դեպքում տրվում է մինչև 500, 000 դրամ միանվագ աջակցություն, իսկ 3,4-րդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ:

Նա հիշեցրել է, որ մարզերում բնակարան ձեռք բերելու համար աջակցություն է տրամադրվում բոլոր այն ընտանիքներին, ովքեր ունեն երկու անչափահաս երեխա։

«Ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը միանվագ վճարում է պետությունը»,-ասել է նա։

Վարչապետը նաև նշել է, որ հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում պետությունը վճարում է մայր գումարից մինչև 2 մլն դրամ։

Վարչապետը նշել է, որ կառավարության ծրագրերի հետ կապված իրազեկման խնդիր է տեսնում, քանի որ շատ անգամ մարդիկ տեղյակ չեն, ինչը հատկապես երոևւմ է մարզեր այցելությունների ժամանակ։

Ծրագիրը երեք բաղադրիչ ունի․ 1, միանվագ դրական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերեելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ 2․ Հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ տարեկան ապահովագրական վճարի չափով 3․ Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տարամադրվում է միանվագ աջակցություն։