Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներն անհատույց բնակարան կստանան: Կառավարությունը հավանություն է տվել նախագծին։
Այն վերաբերում է 2022-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին, որոնց ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարաններ կհատկացում, իսկ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու դեպքում բնակարանը զինծառայողին կանցնի անհատույց սեփականության իրավունքով։
Բնակարանը զինծառայողի սեփականությունը կդառնա նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա հավելել է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվ նրա ընտանիքի անդամներին:
Նախագծի մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների կողմից կադրային սպայական ծառայության ընտրության և ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:






