ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպել և Հայաստան-Վրաստան հարաբերությունների բոլոր հարցերը քննարկել աշխատանքային հանդիպման ձևաչափով:
Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել:
Վարչապետ Փաշինյանը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել շնորհավորական զանգի ու բարեմաղթանքների համար և ընդգծել, որ բարձր է գնահատում այն վստահությունն ու բարեկամությունը, որ հաստատվել է իրենց միջև:






