AM
2 Հունիս 2022 - 13:02 AMT

Երևանի գինու օրերի կապակցությամբ փակ փողոցներ կլինեն

Երևանի գինու օրեր փառատոնի կապակցությամբ մայրաքաղաքում որոշ փողոցներ կփակվեն, տեղեկացնում է ոստիկանությունը։

Երթևեկությունը կկասեցվի հունիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 1։00-ից մինչև հունիսի 6-ի 6։00-ն։

Փակ կլինեն Սարյան փողոցը՝ Պուշկինի խաչմերուկից մինչև Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան փողոցը՝ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Թումանյան փողոցը՝ Սարյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցու փողոցների խաչմերուկ։

Հունիսի 3-5-ը Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի «Երևանի գինու օրեր» ավանդական դարձած փառատոնը: