ՄԻՊ–ին առընթեր երեխաների և երիտասարդության խորհուրդ կստեղծվի։ Այդ մասին մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտարարել է ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2021-ի պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ։
Նա հավելել է, որ առաջիկայում նոր խորհրդի ընտրություն կանցկացվի։
Ինչ վերաբերում է ընդդիմության ակցիաներին երեխաների մասնակցությանը, Գրիգորյանը նշել է, որ երեխաների` ակցիաներին մասնակցելու գիտակցված և տեղեկացված իրավունքը բխում է լավագույն շահից։ Սակայն լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը մեծահասակների կողմից չօգտագործվի իրենց կարծիքը հայտնելու նպատակով, գրում է Sputnik Արմենիան։
Պաշտպանը հավելել է, որ Հայաստանում երեխաներն իրենց իրավունքները լավ գիտեն և պահանջատեր են։
Գրիգորյանը միաժամանակ նկատել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կառույցի շենքը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող երեխաների և առհասարակ հաշմանդամություն ունեցողների համար։






