AM
3 June 2022 - 08:39 AMT

ՊՆ-ն հերքում է․ Կրակ չի բացվել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։