Սահակ Վարդանյանը նշանակվել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրեն։ Այդ մասին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել է քաղաքապետարանի գործակարգավորական նիստի սկզբում։
Վարդանյանը 2013-2017 թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որպես գործառնական տնօրեն, 2018- 2021 թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։
2021-2022 թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում որպես կոմերցիոն փոխտնօրեն։






