AM
6 Հունիս 2022 - 09:41 AMT

25 օր խստիվ արգելվում է մուտքը Բյուրականի անտառապետության, բույսերի և հատապտուղների հավաքը

Հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:

Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։