AM
8 June 2022 - 06:26 AMT

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

Մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։ 2015 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր՝ հրաժարական ներկայացնելով 2019 թվականի մայիսի 23-ին։ Եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։

Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։

Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։