AM
8 Հունիս 2022 - 09:50 AMT

«Գազպրոմ Արմենիան» կապ չունի սոցցանցերում տարածվող «ներդրումների միջոցով շահույթ ստանալու» մասին հոլովակների հետ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի միջոցով տարածվող՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու միջոցով շահույթ ստանալու» մասին տեսահոլովակները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։

Նշվում է, որ նման կեղծ տեսահոլովակների հեղինակներն ապօրինաբար օգտագործում են Ընկերության պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով սոցիալական ցանցերի օգտատերերին։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես ընդգծել է, որ նմանատիպ տեսահոլովակները խարդախության դրսևորում են։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական կայքում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում։