AM
8 Հունիս 2022 - 11:03 AMT

Երևան է ժամանում ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը

Հունիսի 8-ին Հայաստան է ժամանում ԱՄՆ փոխպետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Կառա ՄաքԴոնալդը:

Նա հունիսի 8-ին և 9-ին հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Նշվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ «հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ»։