Ուժեղացված վերահսկողության արդյունքում Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22 խմ ընկուզենի տեսակի ծառ։
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2,200,000 դրամը։
Նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանություն։






