Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ կա դրական դինամիկա: Նա գլխուղեղի վնասվածք էր ստացել՝ վայր էր ընկեր Սիսիանի իրենց տան 2-րդ հարկի պատշգամբից։
Նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից ու տեղափոխվել հիվանդասենյակ, ասվում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։
Ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 4-ամյա տղայի մոտ նույնպես նկատվում է դրական դինամիկա: Նրա կյանքին սպառնացող վտանգ այլևս չկա։ Նրան արդեն անջատել են արհեստական շնչառության սարքից։
Նա ծանր շնչառական անբավարարությամբ Կապանից էր տեղափոխվել Երևան, որտեղ պարզվել է, որ նաև երկկողմանի վիրուսային թոքաբորբ է տանում։
Տղան դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում։
Հունիսի 8-ին Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու երեխա էր տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ:






