Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում ասել է, որ քայլ առ քայլ ՀԱՊԿ-ը դառնում է ավելի ու ավելի կարևոր դերակատար անդամ երկրների և, ընդհանուր առմամբ, Եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։
Նա նշել է, թե դեռ շատ անելիքներ կան, բայց արդեն պարզ է, որ ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը՝ որպես անվտանգության դոնոր, աստիճանաբար կմեծանա և դուրս կգա եվրասիական տարածաշրջանի այն սահմաններից, որոնք ի սկզբանե ուրվագծել էին, հայտնում է Aysor.am-ը։
«Մեր կազմակերպության առաջ ի սկզբանե բարդ խնդիր է դրված, քանի որ հավաքական անվտանգության յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները, իր տեղական կարիքներն ու պահանջները, իր առաջնահերթությունները», – ասել է Միրզոյանը։
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում, չորրորդ եռամսյակում։






