AM
14 Հունիս 2022 - 11:07 AMT

Փաշինյանն ընդգծել է Կատարի հետ հարաբերությունները խորացնելու ՀՀ շահագրգռվածությունը

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամմեդ Բին Աբդուլ Ռահման Ալ-Թանիի հետ հանդիպմանը կարևորել է արաբական աշխարհում Կատարի դերը և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` ընդլայնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Փաշինյանը Կատարի գործարար խորհրդի նախագահ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: