AM
15 Հունիս 2022 - 09:33 AMT

Տարադրամի փոխանակման կետից գումար հափշտակած անձը ձերբակալվել է

Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում կատարած և գումար հափշտակած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է, տեղեկացնում է ոստիկանությունը։

Հունիսի 12-ին՝ ժամը 23:16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22:50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից հափշտակել է գումար և դիմել փախուստի:

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևանի վարչության ՔՀԲ, Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի և ԵՔՎ հատուկ նշանակության 3-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին՝ ժամը 21:30-ին, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, Վաղարշյան փողոցում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Ավան թաղամասի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: