AM
16 Հունիս 2022 - 14:31 AMT

ԵԽ գլխավոր քարտուղարը Ծիծեռնակաբերդ է այցելել

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստանում է։ Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նա ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում: