Ամերիկյան սթրիմինգային HBO ծառայությունը մտադիր է «Գահերի խաղի» (Game of Thrones, 2011-2019) շարունակությունը թողարկել՝ Ջոն Սնոուի մասին, գրում է The Hollywood Reporter-ը։
Ենթադրվում է, որ նախագծում գլխավոր դերը կկատարի Ջոն Սնոուի դերակատարման համար երկու անգամ Emmy-ի առաջադրված Քիթ Հարինգթոնը։
Նշվում է, որ նոր սերիալը կարող է «արմատապես շրջել» «Գահերի խաղի» վերջաբանը, որն ամենապահանջված սերիալն էր HBO-ի պատմության մեջ և ռեկորդակիր Emmy-ի մրցանակների քանակով։
Նոր սերիալում կարող են հայտնվել նաև մյուս կերպարները, որոնք ողջ են մնացել օրիգինալ սերիալում, այդ թվում՝ Արյա Սթարկքը, Սանսա Սթարքը և Բրիեննա Տարտը։
«Գահերի խաղի» պրեմիերան HBO-ում տեղի է ունցել 2011-ին, իսկ վերջին՝ 8-րդ եթերաշրջանը ցուցադրվել է 2019-ին։ Սերիլաը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա։