AM
21 Հունիս 2022 - 09:26 AMT

Երևանի ավագանու 2 անդամ հրաժարվել է մանդատից

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու մասին։ Այս մասին ավագանու նիստում հայտնել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Իր լիազորությունները դադարեցրած անդամի մանդատն անցել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի հերթական հաջորդ թեկնածու Ակսել Թևոսյանին, սակայն նա ևս հրաժարվել է մանդատից։

Թևոսյան դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։