Fly Baghdad ավիաընկերությունը հունիսի 23-ից սկսել է Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով թռիչքներ իրականացնել, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: