Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։
Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև հուլիսի 21-ը չեղարկել Երևան – Բեյրութ – Երևան երթուղով չվերթերը:
Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։
Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքներ.:
· Թռիչքի ամսաթվի փոփոխություն;
· Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ուղևորի Flyone անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում;
· Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։
Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը։
Երևան – Ստամբուլ – Երևան, Երևան – Փարիզ – Երևան և Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։






