AM
4 July 2022 - 07:06 AMT

Առաջարկ. Օրենքով սահմանել «ժեստերի լեզու» հասկացությունը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է օրենքով սահմանել «ժեստերի լեզու» հասկացությունը՝ լրացում կատարելով «Լեզվի մասին» օրենքում։

Նախատեսվում է, մասնավորապես՝

– հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները և ավելացնել դրանց ծավալը,

– հստակեցնել կարգավորող պետական մարմնի լիազորությունները ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջների և հեռարձակման ժամերի սահմանման վերաբերյալ

– սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք նաեւ տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն տարածելու, կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն պարունակելու դեպքում,

– հայերեն ենթագրերով և ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել Հանրային հեռարձակողների համար, ներառելով կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ դրության ժամանակ հատուկ թողարկումները և սոցիալական գովազդը,

– «Լեզվի մասին» ՀՀ օրենքում և սահմանել «Ժեստերի լեզու» հասկացությունը: ‌