AM
5 July 2022 - 09:40 AMT

ՊՆ․ Խաչիկի ուղղությամբ ադրբեջանցիների կրակը լռեցվել է պատասխան գործողություններով

Հուլիսի 4-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Ավելի վաղ միջադեպի մասին տեղեկացրել էր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։