AM
7 Հուլիս 2022 - 06:59 AMT

Նուբար Աֆեյանը ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում կստանա

Հուլիսի 7-ին հայազգի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

ԵՊՀ-ում հանդիպման ընթացքում նշանավոր գիտնականը հանդես կգա ելույթով, ինչպես նաև կկազմակերպվի հարցուպատասխան Աֆեյանի հետ։

Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող գիտական և տեխնոլոգիական 20-ից ավելի հաստատությունների հիմնադրմանն ու կայացմանը, հանդես է եկել մարդասիրական նախաձեռնություններով, արժանացել է պետական պարգևների և մրցանակների։ ‌