Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Հիսուսի Քրսիտոսի արձանի կանգնեցման նախաձեռնությանը, ասել է, որ Կառավարության նախնական գնահատականը դրական է։
Արձանը կանգնեցվելու է Հատիս լեռան վրա։
Նա նշել է, որ արձանի տեղադրումը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի դեպի Հայաստան։
«Ներկայացված փաստաթղթերը համապատասխան մարմինները սեղմ ժամկետում կքննարկեն և նախագիծն առաջ կընթանա»,-ասել է նա։
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ազդարարել է բացառիկ ծրագրի մեկնարկի՝ Հիսուս Քրիստոսի արձան կանգնեցնելու նախաձեռնության մասին։ Միայն քանդակի բարձրությունը պետք է լինի խորհրդանշական 33 մ, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է կրկնակի և նույնիսկ եռակի անգամ բարձր լինել։ Մրցույթում հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։
Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի ունենալով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովի հայտարարության մեջ։