AM
8 Հուլիս 2022 - 07:35 AMT

Երևանում հուլիսի 11-13-ը ջերմաստիճանը կհասնի +39-41 աստիճանի

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա հուլիսի 8-ի համեմատ 5-7 աստիճանով, տեղեկացնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։